«Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր դիվանագետներ, հյուրընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան կամ վերադառնալուց հետո, հանուն բարեկեցության, համալրել են Սփյուռքի ամենառազմահայրենասեր ջոկատները, փշրում, քանդուքարափ է անում «ինքնիշխանության» ու «պետականության» մասին մեր ճամարտակությունները:
Ինքնիշխան պետությունը բարեկեցության հետևից վազող ու իր երկիրը լքած անգամ պաշտոնաթող դիվանագետի քթից բռնած կուղեկցեր այնտեղ, որտեղից այլևս չեն վերադառնում: Ինչպես, ենթադրում եմ, կաներ իրեն հարգող Իսրայելի Պետությունը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։