Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էդգար Ղազարյանն իր մեծ լսարանը ձեռք է բերել տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի հասցեին հնչեցրած խիստ քննադատական, փաստարկված, սարկաստիկ հումորով օժտված խոսքի շնորհիվ: Նրան տանել ԱԺ, «լեզուն կտրել», թե՝ իշխանությանը շատ հարմար ինչ-որ կեղծ բարեվարքության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, մեղմ ասած, սիրուն չէ: Եթե Ղազարյանի՝ «սրիկայաբար փորձում եք շահարկել» ընդհանրացված գնահատականի տակ յուրաքանչյուր ՔՊ-ական իր հասցեին ուղղված անձնական վիրավորանք է տեսնում, դա իրենց խնդիրն է՝ հոգեբանական շատ հասկանալի պատճառներից բխող: Կարճ ասած՝ հանգիստ թողեք Էդգար Ղազարյանին: Բարեվարքիչն առաջիկայում կհայտնվի ԱԺ-ում ու ձեզ մանրամասն կբացատրի, թե որն է իրական վիրավորական խոսքը։





