Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Հայրենական Մեծ պատերազմի մեծարգո՜ վետերաններ
Շնորհավորում եմ Ձեզ Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձի և Խաղաղության տոնի կապակցությամբ։
Այսօր՝ մայիսի 9-ին, մենք խորին հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և նրանց, ովքեր թիկունքում կերտել են Մեծ Հաղթանակը, գլուխ ենք խոնարհում ֆաշիզմի դեմ մարտերում՝ հանուն Հայրենիքի խաղաղության և անդորրի, զոհվածների հիշատակի առջև: Մենք հավերժ կպատվենք մեր ժողովրդի որդիներին ու դուստրերին, որոնց խիզախության և անձնազոհության շնորհիվ իրավունք ենք ստացել ապրելու հայրենի հողում, դաստիարակելու մեր զավակներին և աշխատելու ապագա սերունդների բարօրության համար։
Հայրենական Մեծ պատերազմի ամենադժվար տարիներին նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները միասին մարտնչեցին նացիստների դեմ։ Հայաստանը և հայ ժողովուրդը հսկայական ներդրում են ունեցել ընդհանուր Հաղթանակի, չարի նկատմամբ բարու հաղթանակի, արդարության և ազատության համար մղվող պայքարում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր հայրենակիցների սխրանքները անզուգական քաջության և իսկական հայրենասիրության օրինակ են ծառայում հայերի ժամանակակից սերնդի համար, ովքեր ապրել են վերածնված ֆաշիզմի դեմ նոր պատերազմի դժվարություններն ու սարսափները։
Այսօր մենք հստակ գիտակցում ենք 1945 թվականի Հաղթանակի գինը։ Մեր եղբայրները կրկին շագանակագույն ժանտախտի դեմ պայքարի առաջնագծում են՝ անկախ նրանից, թե հակառակորդն ինչ դիմակ է կրում։ Նրանք, ովքեր այսօր զենքը ձեռքին պաշտպանում են Հայրենիքը, Հերոսներ են, մեր ժամանակի Հերոսները։ Մենք խոնարհվում ենք նրանց տոկունության և անձնազոհության առջև։
«Ոմանք» համառորեն փորձում են խեղաթյուրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը, թաքցնել իրենց մասնակցությունը ֆաշիզմի ոճրագործություններին։ Ճշմարտությունը խանգարում է նրանց վարել երեսպաշտության և ստի, ժողովուրդների թալանի և ոչնչացման գաղութատիրական քաղաքականություն: Բայց մենք հիշում ենք, թե որտեղ և ինչպես է որոշվել մարդկության ճակատագիրը: Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա։ Մենք՝ հայերս, զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները, տեսնում ենք, թե ինչպես են այդ նույն «ոմանք» աչք փակում Արցախում մեր ավանդական ժառանգության ոչնչացման վրա։ Սա իրական պատերազմ է, որի հիմքում պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն Հայրենիքից մեզ զրկելու ձգտումն է։ Դրան նպաստում է հանցավոր վարչակազմը, որը, ժողովրդի վստահությամբ իշխանության գալով, իր տերերին հաճոյանալով, հայ ժողովրդին պատանդ է դարձրել շահադիտական ծրագրերի իրականացման գործում։
Գենդերային խեղաթյուրված էլիտաները տարված են երրորդ համաշխարհային պատերազմի գաղափարով։ Նրանք ցինիկաբար հրահրում են նորանոր հակամարտություններ կրոնական, ազգամիջյան հողի վրա։ Խրախուսում են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը։ Ոտնահարում են այն երկրների ինքնիշխան իրավունքները, որոնք ժխտում են բռնության և այլախոհության ճնշման վրա հիմնված աշխարհակարգը։ Հետևելով գաղութատիրության դարավոր գաղափարախոսությանը, իրենց սեփական շահերից ելնելով՝ նրանք թալանում են ավելի թույլերին, ոչնչացնում նրանց պատմությունն ու մշակույթը, կործանում մինչև վերջին կաթիլը և մղում եղբայրասպան պատերազմի՝ իրենց հանցագործությունները թաքցնելու և բոլոր դժբախտությունների համար մեղադրելու արդեն իսկ կործանման եզրին հասցված ժողովրդին։
Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր։
Յուրաքանչյուր ընտանիք այս օրը հպարտությամբ մեծարում է իր Հերոսներին։ Սև ու սպիտակ լուսանկարներին նայելով՝ հիշում են նրանց սիրելի ու հարազատ դեմքերը։ Այն միավորում է բոլոր սերունդներին, դաստիարակում շարունակականություն, սեր և հարգանք դարավոր ավանդույթների նկատմամբ։ Վառ պահելով նրանց պայծառ հիշատակը՝ մենք միասին կապահովենք մեր միասնական ժողովրդի ազատ, անվտանգ ապագան։ Այսօրվա մեր սրբազան պարտականությունն է չանարգել մեր նախնիներին։
Մեր սիրելի՜ վետերաններ, մենք խոնարհվում ենք Ձեր առջև, մաղթում ենք Ձեզ առողջություն և բարեկեցություն։
Շնորհավոր Մեծ Հաղթանակի և Խաղաղության տոնը։
Պատիվ ունեմ։
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան