«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,–գրել է ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտնել էր, թե մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ֆեյսբուքում միանգամից մի քանի գրառումով «փոշմանել է»։ Ասլանյանը սկզբում իր էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու իր մտադրությունը փոխելու մասին տեքստ, բայց ամենայն հավանականությամբ չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսակցության էկրանակադրը։