Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու, Գյումրիում նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Գյումրիում պետք է իրականացնենք ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որ Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, Արթիկը, հանրապետության մյուս քաղաքներ, ու ընդհանրապես, ինչպես ՀՀ-ն է ծաղկում։ Հեղափոխությունը պետք է բերի իր օգուտներն ու Գյումրի քաղաքի իր կառավարումը»:





