Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ գործով ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն ազատ է արձակվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին ձերբակալված անձանց թվում են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։