ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյան
ը։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն 2022 թվականի հունիսի 17-ին տեղեկացրեց Հարությունյանի ձերբակալության մասին։ Ըստ հաղորդագրության` Հարությունյանը ՊՆ-ին է մատակարարել 1 083 000 դոլար արժեքով չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։
Նշվում էր նաև, որ այդ խմբաքանակի արկերը կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։
Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ է նշանակվել 2017թ-ի մայիսի 26-ին։ Մոտ 5 տարի պաշտոնավարելուց հետո նա 2022-ի փետրվարի 24-ին ազատվել է պաշտոնից։