Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը

Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը․ այս մասին գրում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի, նոյեմբերի 2-ին տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ։ Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունն էր հայտնել տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների արդյունքում լիբանանահայությանը սպառնացող գոյաբանական վտանգի և հումանիտար աղետի առնչությամբ։ Իր զորակցությունը հայտնելով Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին՝ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել հրատապ աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցների համար։

Ի հավաստումն իր խոսքերի՝ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնությունը ցուցաբերելու նպատակով 100 000 ԱՄՆ դոլար է փոխանցել: Արամ Առաջին Կաթողիկոսի հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ։