Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները. Բելառուսում գտնվող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։
Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար։

Այս պահին սահմանափակվենք այսքանով. երբ գործ ունենք ռեալ մարդու կյանքի հետ, այլ պետության տարածքում, նրա օրենսդրության տիրույթում, պետք է լինել շատ զգույշ, որովհետև նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։
Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան: Հուսանք, որ Բելլան շատ շուտով կլինի հայրենիքում։