Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում քաղաքացին 45 ծառ է հատել

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստայանը։

«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- նշել է Կոստանյանը։