Search
Close this search box.

Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ռեժիմի կողմից պարտադրվող գաղափարախոսությունը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ. Արշակ Կարապետյան

Please enter a valid URL

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ծանր օրերին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և ողջ հայ ժողովուրդը պայքարի ելան հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ Մենք արժանի պատասխան տվեցինք ադրբեջանական ագրեսիային և խստորեն կանխեցինք մարտական գործողությունների ավարտից հետո հաստատված հրադադարի ռեժիմի խախտումները։ Դա կատարվեց՝ չնայած այն հանգամանքին, որ հակառակորդի կողմից կռվում էին թուրքական էլիտար ստորաբաժանումները, ինչպես նաև Աֆղանստանից և Սիրիայից իսլամական ահաբեկիչները, որոնք մարտական գործողությունների գոտի էին բերվել ՆԱՏՕ-ի և Հայաստանում իշխող վարչախմբի ներկայիս ամերիկա-բրիտանական գործընկերների լուռ համաձայնությամբ:

Ի՞նչ եզրակացություններ են արվել, և ի՞նչ է փոխվել դրանից հետո: Մեր երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունն ամրապնդելու Հայաստանի հայրենասիրական ուժերի բոլոր փորձերը զրոյացվել են ։ Իշխանական վարչախումբը, կատարելով իր արևմտյան, թուրքական և ադրբեջանական հովանավորների պահանջները, արնաքամ արեց ու բարոյալքեց ազգային բանակը, գրեթե ոչնչացրեց սեփական պաշտպանական արդյունաբերությունը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված զիջողականության և պսևդոպացիֆիզմի ռազմաքաղաքական վեկտորը հանգեցրեց Արցախի բնիկ հայկական հողերի կորստին։ Այսօր իշխանությունը ՝ ի դեմս վարչապետի, ով ելույթ է ունեցել սփյուռքի ներկայացուցիչների առջև Երկրորդ համահայկական գագաթնաժողովում, ի լուր աշխարհի հայտարարում է, որ «հայրենասիրությունը կործանարար է և գաղափար է, որը ներշնչված է օտարների կողմից»։ Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն, հայ ժողովրդի զգացմունքների նկատմամբ բացահայտ վիրավորանք, անհարգալից վերաբերմունք մեր հայրենիքի համար մղված մարտերում զոհված նախնիների և հայերի նկատմամբ։
Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ռեժիմի կողմից պարտադրվող գաղափարախոսությունը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դա ճանապարհ է դեպի ինքնիշխանության և պետականության լիակատար կորուստ ։ «Համահայկական ճակատ» շարժումը, որի հիմքը մեկ անգամ տրված երդմանը հավատարիմ, զենքը ձեռքին պաշտպանած մեր երկիրը իսկական հայրենասերներն են, հետևողականորեն պաշտպանում է Հայաստանի շահերը, ունի պարզ և հստակ գործողությունների ծրագիր:

Մեր ժողովուրդը պետք է միասնական քաղաքական ճակատով ոտքի կանգնի՝ ի պաշտպանություն Հայաստանի շահերի, ի պաշտպանություն մեր քրիստոնեական հավատքի։ Համախմբվելով՝ մենք կպահպանենք մեր հայրենիքը, կվերականգնենք պատմական արդարությունը, կապահովենք հայերի արժանապատիվ ապրելու և բարգավաճելու, մեր երեխաների և հաջորդ սերունդների երջանիկ ու անվտանգ ապրելու իրավունքը:
Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյան