Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, դրանով էլ ավելի է ուժեղանում»,- ասել է նա:

Նշենք, Անդրանիկ Քոչարյան լրագրողին ասել էր. «Մաքրեք Ձեր շրթունքները»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։