Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է, հայտնում է Baza Telegram ալիքը:
Հասարակական գործիչ Վիտալի Բորոդինի խոսքով՝ երգչուհին ինքն է դիմել իրեն օգնության համար, քանի որ դուստրը հինգ օր է, ինչ կապի մեջ չի եղել։ «Մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Եվ մենք մենք չենք լինի, եթե չվերադարձնենք Տանյային և չպատժենք մեղավորներին»,- Gazeta.Ru-ին ասել է երգչուհու փաստաբան Ելենա Սենինան։
«Տանյան իսկապես անհետացել է: Մենք դա կապում ենք նրա ԴԺՀ եւ ԼԺՀ ուղևորությունների հետ: Նա անհետացել է Մոսկվայում, մենք չգիտենք, թե որտեղ է հիմա: Մենք նաև չգիտենք, թե ինչ են արել նրա հետ և ինչ վիճակում է նա»,- ասել է Ուսպենսկայայի ներկայացուցիչը AiF-ին։
Երգչուհին 34-ամյա դուստր ունի ձեռնարկատեր Ալեքսանդր Պլաքսինի հետ ամուսնությունից։ Ուսպենսկայան և Պլաքսինը բաժանվել են 2021 թվականին, որից հետո երգչուհին բողոքել է ընտանեկան բռնությունից։