Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է. քաղաքացի Է․ Կ․-ն (ծնված 1978 թ․) գտնվել է վերելակի վրա։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։