Search
Close this search box.

Երևանում մեքենա գողացողը բախվել է ծառին և տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ ժամը 03:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում առևանգել են քաղաքացուն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Որոնողական աշխատաքների արդյունքում պարեկները գտել են առևանգողին, բարձրախոսով հորդորել կանգնել, սակայն վերջինս չի ենթարկվել օրինական պահանջին, շարունակել փախուստը և Գրիբոյեդով փողոցում բախվել է ծառին՝ ստանալով մարմնական վնասվածք: Առաջին բուժօգնությունը ցուցաբերել են պարեկները, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ shamshyan.com-ի՝ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ, 23-ամյա Էրիկ Պողոսյանն է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ավտոմեքենայի առևանգում» հատկանիշներով: