Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել, որից հրաժարվել է։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ։

«Մինչև ձերբակալելը, որ 1,000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ, սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ ՀԷՑ–ը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Ես չեմ ընդունել առաջարկությունը, և գնացել ենք առաջ»,- ասաց Կարապետյանը։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանն ասել էր, որ իրեն Մոսկվայի ընկերների միջոցով առաջարկ էր արվել նաև կալանքի 5-րդ օրը։

Ըստ Կարապետյանի՝ իրեն առաջարկվել էր հայտարարել, որ չի մտնելու քաղաքականություն, խոստացվել էր, որ դրանից հետո ամեն ինչ կավարտվի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։