ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին

«Մեր իրավաբանները պատրաստում են հակընդդեմ հայցեր, խուզարկության որոշման մեջ այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային, որ անհասկանալի է դառնում, թե ինչու են եկել խուզարկության»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ում տանը և գրասենյակում այսօր խուզարկումներ էին իրականացվել։ Լրագրողի դիտարկմանը, թե ԿԸՀ-ն քննում է հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը․ եթե համաձայնություն տան, ձեզ ձերբակալելու որոշում կկայացնեն, Թևանյանը պատասխանեց․ «Ինչ ղալաթ ուզում են, թող անեն։ Ինձ այս պահին հետաքրքիր է քննչական կոմիտեն։ Գնամ ՔԿ, ասեմ՝ հրապարակեք էն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին։ Մառազմն էն ա, որ իրենք ինձ մեղադրում են պետական դավաճանության մեջ և այնպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում, որ նշանակում է՝ ինձ օր առաջ պետք ա մեկուսացնեին, հիմա ինձ ասում են, որ ազատ ես»,- հավելեց Թևանյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։