Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 22:30-ի սահմաններում Է. Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքնենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ 54-ամյա Հասմիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: