ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի հերթական նիստում քննարկվել են Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։
Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։