13-ամյա աղջկա մшհը․ նոր մանրամասներ և արձագանք՝ էներգետիկների մասին շրջանառվող լուրերին

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում մահացած 13-ամյա աղջիկը ջերմել է, իսկ գլխի հատվածում թարախային բորբոքային պրոցեսներ են եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը։

Նշենք, որ դեռահասի մահվան դեպքը գրանցվել էր օրերս, իսկ այսօր, ինչպես նշեց վարչական ղեկավարը, եղել է աղջկա հուղարկավորությունը։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե ողբերգության պատճառը էներգետիկների չարաշահումն է եղել։

«Չգիտեմ, թե ինչու են էներգետիկների մասով անընդհատ խոսում։ Գյուղացիների շրջանում էլ նման խոսակցություն կա, թե չարաշահել է։ Երեխան ջերմել է, տեղափոխել էին հիվանդանոց, գլխի հատվածում թարախային պրոցես է եղել։ Մնացածի վերաբերյալ ավելի հստակ բժիշկները կարող են ասել»,- ասել է նա։
Վարչական ղեկավարն ընդգծել է նաև, որ երեխան մարզիկ էր և զբաղվում էր ֆուտբոլով։

«Աղջիկը ֆուտբոլիստ էր, մարզիկ։ Գյուղում աղջիկների ֆուտբոլի թիմ կա, շատ լավ էր խաղում։ Արդեն նույնիսկ մեր հավաքականներից էին նրան հրավիրում»,- հավելել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։