«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։

Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը Հայէկոնոմբանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է և եթե Արցախի պետական ինստիտուտը պահպանելուն միտված քայլ անի, կզրկվի աշխատանքից։ Ավելին, անգամ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն ավելի լոյալ են տրամադրված, հակված են, որ շարունակվի պետական ինստիտուտի գործունեությունը, սակայն «Ազատ հայրենիքում» վերջերս քննարկել են և վերջնական որոշման չեն հանգել, ու հնարավոր է՝ եթե այլ խմբակցությունից թեկնածու առաջադրեն, ամենամեծ խմբակցության պատգամավորները չներկայանան նիստին, ընտրությունը տապալվի։ Այդուհանդերձ, քննարկումները շարունակվում են, արցախցիները փորձում են պատգամավորներին համոզել, որ Արցախի հարցի բանալին իրենց ձեռքում է` չի կարելի վերադարձի դուռը մեկընդմիշտ փակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն անսպասելի հրաժարական տվեց»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։