Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԵՊՀ-ում որոշել են օծանելիք «կեղծել»:
Ուրեմն, ԵՊՀ-ում հերթական միջոցառումն է: ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժինը և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն անցկացնում են «օծանելիքի պատրաստման վարպետության դաս»: Թե ինչ կապ ունեն ԵՊՀ-ի աշխատակիցներն, առավելևս` Շառլ Ազնավուրն, օծանելիքի պատրաստման հետ անհայտ է: Թեպետ, անուղղակի կապ, այնուամենայնիվ, կա: Ընդ որում, երկու կապ:
Նախ` Շառլ Ազնավուրն ապրում էր Ֆրանսիայում, իսկ Ֆրանսիան աշխարհին տվել է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Chanel-ը, Dior-ը, Saint Laurent-ը, Hermes-ը, Vichy-ն, Givenchy-ն,Lacoste-ն,
Guerlain-ը, Lancome-ը, Cartier-ը, Kenzo-ն, Cacharel-ը, Nina Ricci-ն և այլն: Անշուշտ, Շառլ Ազնավուրը որևէ կապ չուներ ֆրանսիական բրենդների հետ, սակայն ԵՊՀ-ում մտածել են, որ Ֆրանսիան … Մարալիկի նման պուճուր տեղանք է:
Բացի դրանից` Նոր Հայաստանի ԵՊՀ-ում կեղծելու ավանդույթ է ձևավորվել: Այստեղ նորաձև է դոկտորական ատենախոսություն կեղծել, կեղծ սնանկ ճանաչվել, կեղծ իրավական ակտեր կայացնել: Այդ իմաստով, օծանելիքն ի՞նչ է, որ չկեղծվի: Եվ, չզարմանաք, որ օրերից մի օր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ինքն իրեն նորաձևության վարպետ (կուտյուրյե) հռչակի: Ենթադրենք` ասի, որ ինքը Dolce & Gabbana-ի Dolce-ն է կամ Gabbana-ն: