«Նախորդ՝ ընտրություններից հետո եղած մեղադրանքի նման է, որը կապված է որպես նախագահ՝ կառավարության որոշակի որոշումներ վավերացնելու հետ։ Այն, ինչ նկարագրված է, հանցագործություն չէ, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանն ու նրան վերաբերող քրեական վարույթին։ «Ենթադրվում է, որ կալանքի միջնորդություն կներկայացվի դատարան»,- հավելեց նա:





