Search
Close this search box.

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ի արտահանումը 80%-ով կնվազի. Զախարովա

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը 80%-ով կնվազի, տասնամյակներով հաստատված առևտրային շղթաները կխզվեն. այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ պետք չէ քաղաքագիտության մեջ մտնել, կա տնտեսություն, իսկ ԵԱՏՄ-ն տնտեսական օգուտների մասին է։

«Երևանն էլ բազմիցս նշել է, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին լուրջ տնտեսական օգուտներ է տալիս։ Նույն հարցը քննարկվել է Մոսկվայում Լավրովի և Միրզոյանի հանդիպման ժամանակ: Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի ցուցանիշին։ Դա ողորմություն չէ, մարդասիրական օգնություն չէ, «տիրոջ ձեռքից» չէ, դա ազնվորեն վաստակած գումար է, որը ստանում են Հայաստանի արտադրողներն այն ապրանքների դիմաց, որոնք նրանք մատակարարում են։ Դա պարզապես եկամուտ չէ, դա զարգացման խթան է»,-ասաց նա: