ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 6-ին, կազմել է 394.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.79 դրամ (աճել է 4..01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.86 դրամ (աճել է 1.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 396.5-398 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-423 դրամով, վաճառվում է 429-434 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.20-4.37 դրամով, վաճառվում է 4.41-4.70 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397-397.5 դրամով:
Եվրոն գնվում է 423 դրամով, վաճառվում է 429 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով: