ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն դատապարտել է պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել կառույցի այն անդամների մուտքը երկիր, ովքեր կողմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցմանը։
Այդ որոշմանը կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, 10-ը՝ դեմ, 4՝ ձեռնպահ։
«Ժողովրդավարական երկրներում մուտքի արգելքներ են կիրառվում միայն ծայրահեղականների և բռնի հանցագործների համար», — X -ում գրել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցը նախաձեռնած գերմանացի քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ -ի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել էր, որ ԵԽԽՎ -ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելուն կողմ քվեարկած պատգամավորները Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել, նրանց մուտքը երկիր կարգելվի, քանի դեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չի վերականգնվել։