ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դшնшկшհшրել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ով դանակահարվել է Հալաբյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ։Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։