ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելը կեղծ օրակարգ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Բազմիցս է նշվել, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Դա ՀՀ-ում չի քննարկվել և դրա շուրջ գործողություններ չեն կատարվել՝ խոսքը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին է։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ-ն մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը»։
Նշեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, ունի իրավունքներ. «Չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել։
Եթե ի վերջո ՀՀ-ն կայացնի որոշում, որ պետք է դիմի ԵՄ-ին անդամակցելու համար, պետք լինի անցկացնել հանրաքվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունը անհնարին կդառնա, և Հայաստանը իր կամքով մեկից դուրս կգա»։





