Search
Close this search box.

Բեյրութի միջազգային օդանավակայանը մինչև երկուշաբթի առավոտ չեղարկել է բոլոր չվերթները

Բեյրութի միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ թռիչքները չեղարկվել են կիրակի երեկոյից մինչև երկուշաբթի վաղ առավոտ, ասվում է Լիբանանի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ:

«Բեյրութի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները չեղարկվում են կիրակի ժամը 22:00-ից (Երևանի ժամանակով։ Փակագիծը՝ Tert.am-ի) մինչև երկուշաբթի ժամը 7:00-ն (Երևանի ժամանակով։ Փակագիծը՝ Tert.am-ի) »,- ասվում է հաղորդագրության մեջ: