Բասկովն ու Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ռուս երգիչներ Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որը փոխանցում է Lenta.ru-ն։

Բացի այդ, ռուս երգիչ Ալեքսանդր Մալինինը եւ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը դադարել են լինել «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչման կրողներ։ Զելենսկին Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչումից զրկել է նաև Ուկրաինայում ծնված եւ Ռուսաստանում հայտնի դարձած երգչուհիներ Անի Լորակին եւ Թաիսյա Պովալիին։

Ընդհանուր առմամբ, Զելենսկու հրամանագրով չեղարկվել են տարբեր պետական ​​մրցանակներ եւ կոչումներ, որոնք նախկինում շնորհվել էին 34 մարդու։ Նրանց թվում են՝ Ուկրաինայի նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, արվեստագետներ, կրոնական առաջնորդներ եւ իրավաբաններ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։