Բարեվարքության նորմի խախտում էր. խմբակցությունը նիստ կանի այդ մասով. Կարապետյանը՝ Էդգար Ղազարյանի ելույթի մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե արդեն երկրորդ անգամ իրենց խմբակցության կողմից խախտվում են բարեկրթության նորմերը, նշեց, որ այդ երկու դեպքերը համեմատելի չեն։

«Բոլորս էլ համբերատար ենք, բոլորս էլ չենք ուզում մեր հասարակությանը ցույց տալ այն, որից հետո կամաչենք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասածին, ապա որպեսզի լինենք արդար, ես ինչ-որ չափով կիսում եմ մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը, որոնց մասին ձեզ տեղյակ կպահենք»,-նշեց նա։

Ռուբինյանը խնդրեց, որ Կարապետյանը գնահատական տա Ղազարյանի հայտարարությանը, Կարապետյանն էլ նշեց, որ բարեվարքության շրջանակներում դա նորմի խախտում էր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։