Արցխի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի Հանրապետության նախագահը իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ։
Նրա գերությունը միայն Բակո Սահակյանի նկատմամբ կատարված անարդարություն չէ։ Այն Արցախի պետականության և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականության խորհրդանիշն է։
Բակո Սահակյանի ազատությունը պահանջ է։ Արցախի վերադարձը՝ իրավունք։
Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն նախագահ։
Ազատություն Ձեզ։
Ազատություն Բաքվի բոլոր հայ պատանդներին։
Եվ ազատություն՝ մեր Արցախին։
Ես չեմ մոռացել։
Չեմ համակերպվել։
Չեմ հրաժարվել Արցախից»:





