Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 25–ին, ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։
Ծրագիրն ընդունվեց 63 կողմ և 24 դեմ ձայներով։ Ծրագրին կողմ քվեարկեց միայն ՔՊ խմբակցությունը։
Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ։
Այնուհետև խորհրդարանն անցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանին։





