Հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ իր ծննդյան օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական շփում է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 8-ին նախատեսվում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու վաղվա ԱՊՀ գագաթնաժողովին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
ՌԴ նախագահն այսօր նշում է 72-րդ տարեդարձը: