Այս գիշեր սաստիկ ցուրտ է լինելու

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -15-17, վաղը ցերեկը՝ -1-3։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -23-28 ցերեկը՝ -10-14,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -23-27, ցերեկը՝ -10-13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -5-9,

Լոռիում գիշերը՝ -21-26, ցերեկը՝ -6-11,

Տավուշում գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -3-7,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -23-28, ցերեկը՝ -10-15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -5-9,

Արարատում գիշերը՝ —15-19, ցերեկը՝ -5-10,

Արմավիրում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -1-3,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -21-26, ցերեկը՝ -10-14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-13-18, ցերեկը՝ -1-3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -3+1,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -6-9։