Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
«Հայհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+12,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+8,
Լոռի՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +9+12,
Տավուշ՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+13,
Արարատ՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,
Արմավիր՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12: