Ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վիրավորների մեջ կան նաև երեխաներ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։