Ինչպես հայտնել էինք, այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում․ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվել, որի մարումից հետո մեքենայում հայտնաբերվել են 3 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։
Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարկել՝ հայտնելով, որ փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո, քիչ առաջ ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։





