«Ավագանու նիստին ավելի պարզ կերևվա երևանցիների պահանջի նկատմամբ քաղաքային իշխանության դիրքորոշումը». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց մեր խմբակցության նախագիծը, համաձայն որի առաջարկվում էր հանրային տրանսպորտի 1 ուղևորության սակագինը սահմանել 100 դրամ։ Քվեարկության արդյունքում նախագիծը չանցավ՝ ՔՊ, Հանրապետություն՝ «Դեմ», մնացածը՝ «Կողմ» (7/5)։
Այսօր Երևանի ավագանու նիստին ավելի պարզ կերևվա երևանցիների պահանջի նկատմամբ քաղաքային իշխանության դիրքորոշումը։
Այս առաջարկի տակ ստորագրել է շուրջ 80․000 քաղաքացի՝ ավելին քան 2023-ի ավագանու ընտրություններում ՔՊ ընտրողների թիվն էր»: