ՏԵՍԱՆՅՈւԹ․ «ԿԸՀ-ն՝ հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները»․ Լիլիա Շուշանյանը՝ Նարեկ Կարապետյանի Լարս մուտք գործելու արգելքի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլիա Շուշանյանը գրում է

Երեկ Հայաստանի համապատասխան մարմինները Նարեկ Կարապետյանին թույլ չտվեցին անցնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Որպես հիմք նշվեց նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։

Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:

Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):

հ.գ. Հատկանշական է նաև, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։