Արտակարգ. Ինչ է կատարվում Վորոնեժի մարզում

ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո որոշում է ընդունվել տարհանել երկու բնակավայրերի բնակիչների: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։

Գուսևի խոսքով՝ Ռոսոշանսկի շրջանում ՀՕՊ-ի հերթապահ ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հայտնաբերել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ Տուժածներ և ավերածություններ չկան։ ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց բռնկում է առաջացել պայթյունավտանգ օբյեկտների մերձակայքում: Պայթյուն չի եղել, սակայն օպերատիվ ծառայությունները որոշում են կայացրել ժամանակավորապես տարհանել երկու բնակավայրերի բնակիչների։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։