Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսաստանի ՌՕՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներին, որոնք ապահովում են ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի տարածքից ամերիկյան արտադրության վեց ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով հրթիռային հարված է հասցվել Տագանրոգ քաղաքի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին։

«Ի պատասխան ամերիկյան հեռահար զենքի կիրառման՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային օդային և ծովային տեղակայման, մեծ հեռահարության և խոցման բարձր ճշգրտության միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Ուկրաինայի վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին, որոնք ապահովում են ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունն ընդգծել է, որ հարվածը հասել է նպատակին, բոլոր օբյեկտները խոցվել են։