Առել են 70- 80 ՄԱՆ ավտոբուս, մնացած 400 ավտոբուսները ուղղակի ներկել են ՄԱՆ-ի գույնի. Սամվել Հակոբյան

Երևանից դուրս ապրող ուսանողները միջքաղաքային տրանսպորտի համար, որը մտնում է Երևան, հիմա արդեն ստիպված են վճարել 300-400 դրամ և այստեղից եթե գնալ-գալու համար գնենեն 300 դրամի տոմս գնալ գալով, ստացվում է մարզերից եկող ուսանողի համար 1000 դրամ արժենում է միայն գալը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, ով ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի կոչ է անում:

«Ժամանակին մեզ մեր ծնողները օրական տալիս էին 1000 դրամ, այդ 1000 դրամի մեջ տեղավորվում էր և տրանսպորտը, և բուֆետում ուտելը, և մի հատ էլ հոթդոգ էինք հասցնում ուտել: Այս ֆանտաստիկ իշխանությունների արդյունքում այդ 1000 դրամը արդեն դարձել է սոսկ տրանսպորտի գումար և այդ տրանսպորտի մեջ տաքսին չի մտնում, որովհետև մեր բոլորի գիտակցության մեջ միշտ տպավորված է եղել, որ եթե ուզում ես ծախսես կոպեկից շատ, դա տաքսին է, եթե ուզում ես ծախսես քիչ, ապա տրանսպորտն է:
Սակայն այս դեպքում մարդիկ ծախսելու են 1000 դրամ, կանգառներում 40 րոպե սպասելով, սառելով ու ավտոբուսների մեջ էլ իրար փաթաթված երթևեկելով։ Սա բարելավված տրանսպորտ չէ, միայն Տիգրան Ավինյանին է թվում, որ բարելավված տրանսպորտը զուտ նշանակում է առնել ավտոբուսներ, հատկապես, երբ առնում ես 70 կամ 80 միավոր ՄԱՆ, դրանից բացի մնացած 400 ավտոբուսները ուղղակի ներկում ես ՄԱՆ-ի գույնի։ Սա բարելավում չէ, ժողովուրդ ջան, սա բյուջեի մսխում է, ապիկար աշխատանք է, որում տուժում են մեր ուսանողությունը, մեր մարզերի մարդիկ»,-ասաց նա:

Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով, իրենց առաջարկած նախագծով չկա խտրականություն ըստ գրանցման վայրի: Այսինքն մեր նախագծով բոլոր թոշակառուները և հաշմանդամները անկախ նրանից՝ իրենք Երևանում են գրանցված, թե ոչ, օգտվելու են անվճար։ Բազում թոշակառուներ ասում են՝ տղա ջան, օրինակ, ապրում եմ Ջրվեժում կամ ապրում եմ Բալահովիտում, Աբովյանում, ամեն օր գալիս եմ Երևան, ամբողջ կյանքս աշխատել եմ, բարեխիղճ կերպով վճարել եմ հարկերս, ինչու տվյալ արտոնությունը չպետք է վերաբերվի ինձ։

Մեր մեր կարծիքով դա առհասարակ արտոնություն չէ, որովհետև 100-ը սարքել 300, հետո նահանջել, սարքել 150 ու արդեն թանկացրած գնից անել 20-30% զեղչեր, դա փաստացի այն վատ առևտրականների գործելաոճն է, որ տոներին ապրանքի գինը թանկացնում են, հետո վրան դնում են 50% զեղչ»:մ- ընդգծեց Հակոբյանը: