Search
Close this search box.

Արփինե Հովհաննիսյանը դուստր է ունեցել

«Աստղիկ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դուստրը: Այս մասին գրում է MediaHub-ն ու մանրամասներ հայտնում.
«Փոքրիկին անվանել են Ամելի: Մոր և երեխայի վիճակը լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, շուտով դուրս կգրվեն:

Նշենք, որ սա Արփինե Հովհաննիսյանի երկրորդ զավակն է, նա նաև ունի մեկ որդի` Նարեկը, որն արդեն երկու տարեկան է»։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի ամուսինը հայտնի պլաստիկ վիրաբույժ, «Աստղիկ» ԲԿ-ի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ԲԳԹ Արշակ Մնացականյանն է։