ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իշխանավորների գլխում տոտալ աղքատություն է. Սամվել Կարապետյան

Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Այս մասին թեիմակցին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսացության վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով երեկ 2ամսով կալանավորված հերոս Արթուր Ավանեսյանի դեպքին, Սամվել Կարապետյանն ասել է. «Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ Ալիևի պահանջները, բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են, ինչը չկարողացավ անել Ալիևը և Ադրբեջանը 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս»։

Հարցին, թե կառավարության առաջին նիստին իր առաջին որոշումը ո՞րն է լինելու և ինչպե՞ս է ծախսելու իր աշխատավարձը՝ մեկ դրամը, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Քանի որ Փաշինյանը հունիսի յոթից հետո հնարավորություն էլ չի ունենալու պարգևավճարներ ստանա ես կառաջարկեմ որպեսզի «Վարչաբենդը» շարունակի իր գործունեությունը, ամեն ամիս մեկ դրամ փոխանցելու եմ «Վարչաբենդին»»։

Հարցին՝ ինչու՞ է Հայաստանն այսքան աղքատ, Կարապետյանն ասել է. «Որովհետև իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10 հազար դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր բոլոր խոսույթները»։

Անդրադառնալով Փաշինյանին և Ալիևին հանձնած խաղաղության և համերաշխություն մասին մրցանակին, Սամվել Կարապետյանն արձագանքել է. «Դա դրսից կառավարման ձև է, տեսել են վարչապետի թույլ կողմերը, քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ, նրանք թելադրում են իրենց ուզած պայմանները։ Դա այսպես կոչված թաքնված կաշառքի ձևը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։