Երեկ ԱԺ նորընծա խոսնակ Ռուբինյանն ասում էր, թե «նախկինների ժամանակ» 18-ամյակը ստիպված է եղել կալանավորված հոր բացակայությամբ դիմավորել: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթև Սողոյանը։
«Արեգնազ Մանուկյանն էր զանգել. ասում էր` եթե Վերաքննիչ դատարանը կալանքը չփոխի, իր աղջիկը օգոստոսի 19-ին 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի»,– հավելել է նա։





