Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նախաձեռնվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։