ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, համաձայն որի ապրիլի 1-ից հունիսի 13-ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ։
Որոշման հիմնավորման մեջ ,ասմավորապես ասված է․ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»։
Նշենք, որ վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: