Search
Close this search box.

ԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։

Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում»,- նշված է հայտարարության մեջ։

Ծավալուն հայտարարությունում չի նշվում՝ որ երկրի դեմ պատժամիջոցներն են անթույլատրելի, որ երկրներին է խորհուրդ տրվում ձեռնպահ մնալ պատժամիջոցներից։