Search
Close this search box.

Ապարանի համայնքապետարանի շնորհավորական ուղերձը

Please enter a valid URL

Ապարանի համայնքապետարանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տոնի կապակցությամբ.

Վեհափա՛ռ Տեր,
Ջերմագին շնորհավորում ենք Ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, որպեսզի Ձեր իմաստությամբ և խոնարհությամբ դեռ երկար տարիներ առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին: Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգևի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:
Մեկ անգամ ևս, շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում ենք արևշատություն, ամենայն բարիք, Բարձրյալի զորակցությամբ վեհ նպատակների իրագործում:

Թող Աստված անսպառ ուժ և կորով պարգևի Ձեզ,
Վեհափա՛ռ Տեր։
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն:

Ապարանի համայնքապետարան